Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժից 1 դեռահաս է մահացել, գրեթե 70 մարդ՝ վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ափամերձ Մարմարիս քաղաքում հունիսի 3-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են պատուհաններից կամ պատշգամբներից ցատկելու հետևանքով, մեկ դեռահաս մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Լուրջ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press-ը։

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 2:17-ին, էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Մարմարիս զբոսաշրջային քաղաքի մոտակայքում: Այն զգացվել է հարևան շրջաններում, այդ թվում՝ հունական Հռոդոս կղզում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X հարթակում հայտարարել է, որ 14-ամյա մի աղջիկ տեղափոխվել է հիվանդանոց և մահացել այնտեղ՝ խուճապային նոպայի պատճառով: Հայտնի չէ, թե արդյոք նա որևէ քրոնիկ հիվանդություն ուներ, թե ոչ։

Նախարարը նշել է, որ գրեթե 70 մարդ բուժօգնություն են ստացել պատուհաններից կամ պատշգամբներից խուճապահար ցատկելուց հետո ստացած վնասվածքներից: Նա հավելել է, որ շենքերի վնասման մասին տեղեկություններ չեն եղել։

Թուրքիան գտնվում է սեյսմիկ գոտում, և այնտեղ երկրաշարժեր հաճախակի են տեղի ունենում։ 2023 թվականին 7,8 մագնիտուդով երկրաշարժը Թուրքիայում խլել էր ավելի քան 53 000 մարդու կյանք և ավերել կամ վնասել հարյուր հազարավոր շենքեր հարավային և հարավարևելյան 11 նահանգներում։ Եվս 6 000 մարդ զոհվել էր հարևան Սիրիայի հյուսիսային մասերում։

Հայերեն English Русский

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը