Իրան

Իրանը քննարկում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի փոխանցած առաջարկը․ Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանը քննարկում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի փոխանցած առաջարկը․ Արաղչի

ԱՄՆ-ի կողմից Օմանի միջոցով վերջերս ներկայացված առաջարկին Իրանի պատասխանը քննարկվում է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Կառավարության նիստում իր ելույթում Իրանի ԱԳ նախարարը զեկույց է ներկայացրել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի միջուկային բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է ամերիկացի բանակցողների կողմից Օմանի միջոցով Իրանին ուղարկված առաջարկին։

«Այդ նամակի պատասխանը պատրաստվում է», - հայտարարել է Արաղչին։

Մայիսի 31-ի երեկոյան X սոցիալական հարթակի իր էջում Արաղչին գրել էր, որ ամերիկյան առաջարկը հանձնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին։

«Իմ սիրելի եղբայր Բադր բին Համադ ալ-Բուսաիդին, Օմանի հարգարժան արտաքին գործերի նախարարը, այսօր կարճատև այցով ժամանել է Թեհրան՝ ներկայացնելու ԱՄՆ-ի առաջարկի տարրերը, որոնց համապատասխան արձագանք կտրվի՝ համաձայն Իրանի ժողովրդի սկզբունքների, ազգային շահերի և իրավունքների», - ասել է Արաղչին։

Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 12-ից ի վեր Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների հինգ փուլ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու նպատակով։ Բանակցությունների 5-րդ փուլը կայացել է մայիսի 23-ին, Հռոմում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում