«Ներուժ 6.0» ծրագրի հայտերի ընդունումն ավարտվել է
1 րոպեի ընթերցում

Ավարտվել է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից՝ նշելով, որ ստացվել է 68 հայտ՝ 18 երկրից։
Նախարարությունից նշել են, որ այս տարի ծրագրին մասնակցելու համար հայտեր են ստացվել հետևյալ երկրներից՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Շվեդիա, Ուկրաինա, Կանադա, Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ, Արգենտինա, Հնդկաստան, Ավստրալիա, Քուվեյթ, Վրաստան, Չեխիա, ԱՄԷ, Բելառուս, Սիրիա: