Աշխարհ

Ուկրաինայի Սումիի մարզում պարտադիր տարհանման գոտին ընդլայնվել է՝ ներառելով ևս 11 բնակավայր

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Սումիի մարզում պարտադիր տարհանման գոտին ընդլայնվել է՝ ներառելով ևս 11 բնակավայր

Ուկրաինայի Սումիի մարզում շարունակում է ընդլայնվել պարտադիր տարհանման գոտին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է սահմանամերձ համայնքների գնդակոծությունների հետևանքով առաջացած մշտական սպառնալիքի պատճառով։

Տարհանման ցուցակում ներառվել են ևս 11 գյուղական բնակավայր՝ Գորոբովկա, Շտանովկա, Վորոնովկա, Յանչենկի, Ցիմբալովկա, Շկուրատովկա, Կրովնոյե, Նիկոլաևկա, Ռուդնովկա, Սպասկոյե և Կապիտանովկա։ 

«Որոշումը կայացվել է քաղաքացիական բնակչության կյանքին սպառնացող մշտական վտանգի պատճառով։ Մնալն այս գոտում նշանակում է ուղղակի սպառնալիք կյանքի և առողջության համար»,-հայտարարել է Գրիգորովը՝ կոչ անելով բնակիչներին անհապաղ լքել տարածքը։ 

Սումիի մարզը սահմանակցում է Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերին։ Տարածքում ընդհանուր առմամբ արդեն 213 բնակավայր է ներառված պարտադիր տարհանման գոտում։ 

Մայիսի 25-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինայի հետ սահմանին «անվտանգության գոտու» ստեղծման մասին՝ նշելով, որ Կուրսկի շրջանից ուկրաինական զորքերը դուրս են մղվել։ Նշվում է, որ ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Մարյինո և Լոկնյա բնակավայրերի նկատմամբ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում