Աշխարհ

Հնդկաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունը զոհերի և վիրավորների պատճառ է դարձել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունը զոհերի և վիրավորների պատճառ է դարձել

Հնդկաստանի հյուսիսարևմտյան Փենջաբի նահանգում հրատեխնիկայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 34-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Indian Express պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ի կեսգիշերին մոտ։ Նշվում է, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ հանգեցրել է գործարանի երկհարկանի շենքի փլուզման. ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլվածքների տակ կարող են էլի մարդիկ մնացած լինել։

ANI գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ պայթյունի պատճառ են դարձել հրավառ նյութերը։ Ըստ իշխանությունների՝ նման միջադեպերից խուսափելու համար խիստ միջոցներ կձեռնարկվեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում