Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի 1 միլիոն 560 հազար ԱՄՆ դոլար արժեքով երկու հողամասերն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այսօր ընդունված երկու որոշումներով՝  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ամրացվեցին մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, մոտ 1 հա մակերեսով «անտառային» նշանակության և մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող մեկ այլ տարածքի՝ 661 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 254 միլիոն դրամ արժեքով, 6 640 քմ մակերեսով «անտառային» նշանակության հողամասերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ դատախազությունը։

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով՝ բավարարվել է Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: 

Հակակոռուպցիոն դատարանը մեկ այլ վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցերից ևս մեկը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին