300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

Հասյաստանի կառավարության՝ մայիսի 29-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ:

Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը պարբերաբար համալրվում են, ինչպես նաև մեկնարկում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակում կառուցվող և հիմնանորոգվող բոլոր հաստատությունները շինարարության ավարտից հետո շահագործման են հանձնվում ամբողջությամբ նոր գույքով համալրվելուց հետո։ 

Ըստ այդմ` հաստատված որոշմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեի ազատ մնացորդի հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող 9.6 մլրդ դրամը կբաշխվի հետևյալ ուղղություններով.

  • Մանկապարտեզների հիմնանորոգում՝ 0.8 մլրդ դրամ
  • Դպրոցների կառուցում՝ 0.5 մլրդ դրամ
  • Դպրոցների նորոգում՝ 5.9 մլրդ դրամ
  • Դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովում՝ 2.4 մլրդ դրամ։
Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ