Ուրումչիի Գրանդ բազարը՝ ույղուրական մշակույթի մասնիկ

2 րոպեի ընթերցում

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչի ճանապարհորդելիս չպետք է բաց թողնել այցելությունը Գրանդ բազար, որը գտնվում է Ուրումչի քաղաքի Տիանշան շրջանում՝ գրեթե 100 հազար քմ շինարարական տարածքով և 3000 խանութով: Այն Չինաստանի ամենամեծ շուկաներից մեկն է՝ կենտրոնացված ույղուրական մշակութային տարրերով:

Գրանդ բազարի ճարտարապետական ​​ոճն իսլամական է, որն արտացոլում է արևմտյան շրջանների եզակի առանձնահատկությունները: Ազգային հուշանվերների բազմազանությունն ապշեցուցիչ է: Գրանդ բազար այցելությունը հիշեցնում է Կենտրոնական Ասիայի շուկայում զբոսանք և առևտուր: 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը փոխանցում է Ուրումչիից, այստեղ վաճառվում են Սինցզյանի համեղ չրերի բազմազանություն, որոշ ազգային երաժշտական ​​գործիքներ, ձեռագործ իրեր: Շուկայում  կարելի է գտնել նաև մրգեր, հագուստ, դանակներ, գորգեր և այլն: 

Տեղացի ույղուրները խանութների առջև նվագում են իրենց ժողովրդական երաժշտությունը:

Գրանդ բազար մտնելիս կարելի է տեսնել հրապարակի կենտրոնում մոտ 100 մետր բարձրությամբ կլոր աշտարակ, որն այդ շուկայի ամենահայտնի տեսարժան վայրն է և կոչվում է Մետաքսի ճանապարհի տեսարժան աշտարակ: Աշտարակի յուրաքանչյուր հարկում նկարներն ու ցուցահանդեսները ցույց են տալիս Մետաքսի ճանապարհի պատմությունը: 

Ամեն օր շուկա է այցելում մոտ 20 հազար մարդ։

 

Հայերեն Русский

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ