Հակոբ Արշակյանը Ճապոնիայում կմասնակցի «Թումո» կենտրոնի բացմանը
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը կգործուղվի Ճապոնիա:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:
Արշակյանը մայիսի 29-31-ը կգործուղվի Օսակա ՝«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար, իսկ հունիսի 1-2-ը Տոկիո՝ «Թումո» կենտրոնի բացմանը մասնակցելու համար: