ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։  Էդուարդ Հակոբյանը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար: 

Համաժողովին ՀՀ ՊԵԿ նախագահը  հանդես է եկել որպես պանելային մասնակից՝ ներկայացնելով ՏՀԶԿ Գլոբալ Ֆորումի կողմից 2025 թվականին հրապարակված  «Հարկային թափանցիկությունը Ասիայում» հաշվետվությամբ արձանագրված ձեռքբերումները և հետագա ռազմավարական ուղղությունները։ Կոմիտեի ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի կողմից ՏՀԶԿ ստանդարտների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու գրանցված արդյունքներին՝ շեշտադրելով ՏՀԶԿ Միասնական հաշվետվողական ստանդարտի՝ 2025 թվականի աշնանը նախատեսվող ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների առաջին փոխանակման կարևորությունը, ինչպես նաև ստացված տեղեկությունների հիման վրա իրականացվելիք վերլուծական և ռիսկերի գնահատման աշխատանքները։

Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում ավելի հասցեական դարձնելու նպատակով: Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումը՝ 171 անդամ երկրների մասնակցությամբ, ներառյալ G20-ի բոլոր երկրները և 23 դիտորդներ, առաջատար միջազգային մարմին է, որն աշխատում է ամբողջ աշխարհում հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության  միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից