Չինաստան

Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Չինաստանի արևելյան Շանդունի նահանգի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։ 

Ըստ գործակալության՝ տեղական ԶԼՄ-ները պայթյունի հետևանքների մասին չեն հաղորդել, սակայն սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է բարձրացող ծուխը։ Բացի այդ, ըստ Reuters-ի, չինական սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են մոտակա գյուղերի տների կոտրված ապակիները. բնակիչները հայտնել են, որ զգացել են պայթյունի ցնցումները։ 

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում