Հայաստանն ու Սինգապուրն արդարադատության նախարարությունների միջև համաձայնագրի կնքման պայմանավորվածություն են ձեռք բերել

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար (Minister of law) Էդվին Թոնգի հետ։ 

Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին և այս համատեքստում դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր մեխանիզմներին։

Սինգապուրի արդարադատության նախարարը կիսվել է իրենց արդարադատության համակարգի հաջողված փորձով, ներկայացրել է վերջին տասնամյակների ձեռքբերումները և կարևորել է օրենսդրության բարելավումն ու կայուն ինստիտուտների ստեղծումը, ինչպես նաև արդյունավետ միջոցների կիրառումը՝ գործերի քննության հստակ ժամկետների և հստակ կանոնների նախատեսումը։

Սինգապուրի արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են նախարարության ընդհանուր աշխատանքը՝ գործունեության ուղղությունները, դատական համակարգի կառուցվածքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Սրբուհի Գալյանը ձեռք է բերել պայմանավորվածություն նախարարությունների միջև համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Աշխատանքային այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Պատվիրակության կազմում են արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը։ 

 

Հայերեն English Español

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն