Իրավունք

ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով կալանավորվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության վարչություններից մեկի պետը

1 րոպեի ընթերցում

ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով կալանավորվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության վարչություններից մեկի պետը

ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորվել են ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ևս մեկ անձ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: 

Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը:

Արդյունքում` հանցանք կատարած անձինք ձերբակալվել էին, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։

Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում