Սպորտ

Խավի Ալոնսոն պաշտոնապես «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչն է

1 րոպեի ընթերցում

Խավի Ալոնսոն պաշտոնապես «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչն է

Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես ներկայացրել թիմի նոր գլխավոր մարզչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչը ակումբի նախկին ֆուտբոլիստ Խավի Ալոնսոն է: Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ից։ 

Ալոնսոյի վերջին աշխատավայրը գերմանական «Բայեր»-ն էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ լևերկուզենյան ակումբը դարձել Է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել Գերմանիայի գավաթն ու Սուպերգավաթը։ 

Ալոնսոն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղացել է «Ռեալ»-ում: «սերուցքայինների» կազմում հանդես է եկել 2009-2014 թվականներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում