Իրավունք

Վերջին զանգի մասնակիցների 217  ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. 127-ի ղեկին եղել են անչափահասներ

1 րոպեի ընթերցում

Վերջին զանգի մասնակիցների 217  ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. 127-ի ղեկին եղել են անչափահասներ

ՀՀ մայրաքաղաքում և մարզերում, մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ուժեղացված հսկողությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում