Աշխարհ

Հնդկաստանում հորդառատ անձրևները, կարկուտը և կայծակը 56 մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում հորդառատ անձրևները, կարկուտը և կայծակը 56 մարդու կյանք են խլել

Հնդկաստանի Ուտար Պրադեշի նահանգի 24 տարբեր շրջաններում մայիսի 21-ի գիշերից մինչև մայիսի 22-ի առավոտ տեղացած հորդառատ անձրևների, կարկուտի և կայծակի հետևանքով առնվազն 56 մարդ է մահացել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Hindustan Times անգլալեզու պարբերականից, այս մասին հայտնում է Ուտար Պրադեշի արտակարգ իրավիճակների հանձնակատարի գրասենյակը։

Կարկտահարությունից ամենաշատը տուժել են Արևմտյան Ուտար Պրադեշի շրջանները։ Տուժած շրջաններում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են եղել, իսկ մի քանի շրջաններում գյուղատնտեսական վնասներ են գրանցվել։ 

Ուտար Պրադեշի իշխանությունները հետևում են իրավիճակին, իրականացվում են փրկարարական գործողություններ, իսկ աղետից տուժած ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական օգնություն։ 

Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ ուժեղ անձրևները և 60-ից 100 կմ/ժամ արագությամբ ուժգին քամիները կշարունակվեն մինչև մայիսի 26-ը։ Որոշ շրջաններում հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր և նարնջագույն մակարդակ։

Մայիսի 21-ի երեկոյան եղանակի հանկարծակի փոփոխությունը քաոս է առաջացրել Ուտար Պրադեշ նահանգի հարավ-արևմտյան շրջաններում: Ուտար Պրադեշը բաժանված է 75 շրջանների՝ ամենաշատը Հնդկաստանի բոլոր նահանգների թվում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում