Այս պահի դրությամբ մոտ 54 հազար քաղաքացի լրացրել է եկամուտների հայտարարագիր

1 րոպեի ընթերցում

Այս պահի դրությամբ մոտ 54 հազար քաղաքացի լրացրել է տարեկան եկամուտների հայտարարագիր, որոնցից շուրջ 23 հազարը ստացել են սոցիալական կրեդիտ՝ ընդհանուր առմամբ գերազանցելով 2 միլիարդ դրամը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ սոցիալական կրեդիտների տրամադրումը կատարվել է հայտարարագրման համակարգի միջոցով, որը հետզհետե դարձել է ավելի հասանելի և հարմար քաղաքացիների համար։ 

«Մենք մի շարք որոշումներ ենք կայացրել, որոնք սահուն են դարձրել հայտարարագրման գործընթացը։ Ունենք մանրամասն ուղեցույցներ, համապատասխան էջ, և մշակել ենք հայտարարագրման նոր հարթակի կոնցեպտ»,– նշեց Հակոբյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ կային խնդիրներ, որոնք կապված էին այն քաղաքացիների հետ, ովքեր չէին կարողանում սոցիալական կրեդիտ ստանալ որոշ հաստատություններում, օրինակ՝ արվեստի դպրոցներում կամ խմբակներում։ 

«Այդ խնդիրներն այժմ լուծվել են»,– ընդգծեց Հակոբյանը։

Հայերեն

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար