Մարզեր

Մաքենիսում կրթահամալիր է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Մաքենիսում կրթահամալիր է կառուցվում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, «Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի» պատվիրատվությամբ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս գյուղում 2025 թվականի մարտ ամսից մեկնարկել և ընթանում են 280 տեղանոց կրթահամալիրի կառուցման աշխատանքները ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Մաքենիսի կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Կրթահամալիրը բաղկացած է լինելու 200 տեղանոց դպրոցից և 80 տեղանոց մանկապարտեզից։ Արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրում կսովորեն Մաքենիսի և նրան մերձակա Ախպրաձոր ու Լճավան գյուղերի նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաները։

Շինարարական աշխատանքը նախատեսվում է ավարտել 2027 թվականի սեպտեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում