Մարզեր

«Դէկավվա» հիմնադրամի կողմից Գեղամավանում բացվել է կանանց կրթական կենտրոն

1 րոպեի ընթերցում

«Դէկավվա» հիմնադրամի կողմից Գեղամավանում բացվել է կանանց կրթական կենտրոն

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում «Դէկավվա» հիմնադրամի կողմից բացվել է կանանց կրթական կենտրոն։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ընդամենը երկու ամիս առաջ Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում ազդարարվել է «Դէկավվա» հիմնադրամի «Հարեհաս» կրթական ծրագրի մեկնարկը, իսկ երկու ամիս անց «Հարեհաս»-ն իր մուտքն է տոնել Գեղամավան գյուղում: 

Բացված կենտրոններում կանայք հնարավորություն ունեն կրթվել, փոխանակվել մտքերով, նախաձեռնություններ սկսել, ընկերանալ և իրար աջակցել տարբեր հարցերում։ 

«Հարեհաս» ծրագիրը 6 տարվա ռազմավարությամբ զարգացնելու է Գեղարքունիքի մարզի 88 բնակավայր ու կրթելու է 3520 կնոջ։ Ծրագրի արդյունքում ստեղծվելու է 40 կրթական կենտրոն. դրանցից երկուսն արդեն գործում են Սևան համայնքում՝ Զովաբեր և Գեղամավան բնակավայրերում:

Ծրագրի ընթացքում 3520 կին կունենան անվճար կրթության հնարավորություն, այդ թվում՝ «Armenian Code Academy»-ում, իսկ մինչև 60 տոկոսը՝ նաև աշխատանք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում