Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության նոր գնահատում

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավար Մայքլ Էնդրյու Հարդիին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, հանդիպմանը քննարկվել է մայիսի 12-ից մեկնարկած՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման գործընթացը։ Փորձագիտական խումբը գնահատման գործընթացում, ընդհանուր առմամբ, դիտարկում է 2022-2024 թվականների ՊԵԿ գործունեությունը: 

Ըստ աղբյուրի՝ ՊԵԿ նախագահը զրույցի ընթացքում կարևորել է իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով միջազգային առաջավոր փորձի հետ համադրելու արդյունքում համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները վերհանելու և զարգացման հետագա ուղղությունները նախանշելու  անհրաժեշտությունը, հատկապես, ՊԵԿ ռազմավարական ծրագրերի մշակման ներկա փուլում։ Այնուհետև կողմերն անդրադարձել են իրականացվող վարչարարության յուրաքանչյուր ուղղության նախնական գնահատականներին՝ ընդգծելով ՊԵԿ գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման կարևորությունը։

Նշվում է, որ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի կիրառմամբ: 

Հայերեն

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար