Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մեկնարկած աշխատանքներին հետևելու նպատակով շինարարական հրապարակ են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ-ում Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և այլ պաշտոնատար անձինք։ Վերջիններս ծանոթացել են կենտրոնի գլխավոր հատակագծին, քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հնարավորությունները։

Իր խոսքում նախարար Մկրտչյանը նշել է, որ կենտրոնի գործարկումը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա օգտվել մի շարք անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ սոցիալ-վերականգնողական և զարգացման թերապիայի ծառայություններից, ստանալ աջակցություն՝ անկախ կյանքի հմտություններ ձեռք բերելու և դրանք զարգացնելու ուղղությամբ, ժեստերի լեզվի կամ շոշափման լեզվի միջոցով ստանալ թարգմանչական ծառայություններ և այլն:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ նախատեսել է անել ամենը, որ անկախ կյանքի կենտրոնում պահպանվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ մատչելիության բոլոր նորմերը։ Կարևոր է նաև այն, որ կենտրոնում հիմնական և մասնագիտացված ծառայություններ կստանան ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք, այնպես էլ երեխաները՝ ելնելով գնահատված անհատական կարիքներից»,- ասել է նախարարը։

Եղիազար Վարդանյանի խոսքով՝ հաստատությունն իր կառուցվածքով և բովանդակությամբ լինելու է առանձնահատուկ կառույց, որը միջազգային լավագույն փորձի համաձայն՝ ապահովված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններով, նախագծային հատուկ լուծումներով․ «Կառուցվելու է 4 մասնաշենքից բաղկացած համալիր՝ ընդհանուր մոտ 1600 քմ մակերեսով։ Կենտրոնն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, որն ապահովելու է էլեկտրամատակարարումը, նաև ձմռան ամիսներին՝ ջեռուցումը՝ կրճատելով շահագործման ծախսերը։ Լինելու են բաց և փակ մարզադաշտեր, խաղահրապարակ, կանաչապատ և հանգստի գոտիներ։ Ներկայում շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպերով»։

Արմավիրի մարզի անկախ կյանքի կենտրոնը կառուցվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF) աջակցությամբ։ Շինարարությունն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով։

Հայերեն

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում