Աշխարհ

Հնդկաստանի ԱԳՆ-ն խոսել է Պակիստանի հետ հարաբերությունների մասին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ԱԳՆ-ն խոսել է Պակիստանի հետ հարաբերությունների մասին

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավումը տեսանելի ապագայում քիչ հավանական է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի փոխնախարար Վիկրամ Միսրին։

«Ես տեսանելի ապագայում Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները բարելավելու որևէ հնարավորություն չեմ տեսնում»,- ասել է Հնդկաստանի փոխարտգործնախարարը խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստում։

Միսրին նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ բանակցությունների միջնորդության մասին լուրերը և հերքել է օտարերկրյա առաջնորդների կողմից հակամարտությունը նման կերպ մեկնաբանելու հնարավորությունը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում