Մարզեր

Սևանա լճի մակարդակը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 21 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 21 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակն այս տարվա ապրիլի 19-ից մինչ մայիսի 19-ինն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 21 սանտիմետրով։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ ՇՄՆ «հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տեղեկագրից, 2025 թվականի մայիսի 19-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա, որը 21 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 

Նույն չափով էլ Սևանի մակարդակի որոշակի բարձրացումը դիտվել է վերջին մեկ ամսվա ընթացքում՝ կապված առատ տեղումների, գետերում ջրի ելքերի ավելացման, Արփա-Սևան թունելային ջրատարի թողունակության ավելացման հետ։

2025 թվականի հունվարից մինչ մայիսի 19-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 68 միլիոն 448 հազար խորանարդ մետր ջուր։ 

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում