Նախաքննության արդյունավետության բարձրացման նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեիում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 19–ի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են կատարվել Կոմիտեի կազմում, որի արդյունքում ստեղծվել են նախաքննական հետևյալ վարչություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից հայտնում են, որ վերոնշյալ փոփոխությունները կատարվել են նախաքննության արդյունավետության բարձրացման և գործառույթների հստակեցման նպատակով:

  • Արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչություն։  
  • ·Տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն։
  • Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն։
  • Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն։ 
  • Անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչություն։ 
  • Ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն։

Փոփոխության արդյունքում վերը նշվածից բացի, ստեղծվել է ներքին անվտանգության և վերահսկողության վարչություն, որին, ի թիվս այլնի, վերապահվել են քրեական վարույթներով դատավարական իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև օպերատիվ–հետախուզական գործունեության իրականացման արդյունավետությունը գնահատելու և գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաև առաքինության ստուգման լիազորություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեից ընդգծում են, որ սա կառուցվածքային բարեփոխումների շարունակական գործընթացի մասն է, որը նպատակ ունի ապահովել համակարգային զարգացման նոր փուլ և բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը։

 

Հայերեն

Մեսրոպ Մեսրոպյանը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանը դարձել է MICE Excellence 2026-ի մրցանակակիր

Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին

Բուլղարիայի վարչապետը մերժել է Մակրոնի առաջարկը` մասնակցելու «Կամեցողների կոալիցիային»

ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա

Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները. Reuters

Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ