Երևանի կենտրոնում մեքենաների բախումից բռնկված հրդեհից տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Երևանում Սիլվա Կապուտիկյան փողոցում տրանսպորտային միջոցների բախման հետևանքով տուժած քաղաքացիներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց «Շտապօգնության» տնօրեն Ռուբեն  Գրիգորյանը: 

«Մեր հերթապահ բրիգադն առաջին իսկ պահից տեղում է եղել: Այս պահի դրությամբ որևէ տուժած չկա»,- նշեց նա: 

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Լուսանկար

Երևանում բախման հետևանքով այրվել են 3 մարդատար ավտոմեքենա և մեկ բետոնախառնիչ

Համացանցում, քաղաքի նշված հատվածից, տարածվում էին տեսանյութեր, որոնցում պայթյունի ձայներ էին լսվում, նկատվում էր նաև հրդեհ:

Տեսանյութերից մեկում ականատեսի պատմելով բետոնամղիչը չի կարողացել բարձրանալ ճանապարհի նեղ մասով, հետ է սահել, շրջվել ու պայթել։

Հայերեն Русский

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը