1 / 22
Լուսանկար

Երևանում բախման հետևանքով այրվել են 3 մարդատար ավտոմեքենա և մեկ բետոնախառնիչ

1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում մայիսի 19-ին ժամը 16:00-ի սահմանում ավտոմեքենաներ են բախվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից՝ նշելով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ 

Տեղում պարզվել է, որ այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին:

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Համացանցում, քաղաքի նշված հատվածից, տարածվում են տեսանյութեր, որոնցում պայթյունի ձայներ են լսվում, նկատվում է նաև հրդեհ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում