Միացյալ Նահանգներ

Հռոմի պապ Լևոն XIV-ը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապ Լևոն XIV-ը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ

Հռոմի պապ Լևոն XIV-ը մասնավոր հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որոնք մայիսի 18-ին մասնակցել են պապի գահակալության պատարագին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը։

Հռոմի պապի հետ մասնավոր հանդիպումից հետո Վենսը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ։ Զրույցի ընթացքում նրանք վերահաստատել են Սուրբ Աթոռի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ լավ հարաբերությունները։  

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային արդիական մի շարք հարցերի շուրջ՝ կոչ անելով հարգել մարդասիրական և միջազգային իրավունքը հակամարտության գոտիներում և բանակցային լուծում գտնել ներգրավված կողմերի միջև», - նշել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ 

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում մայիսի 18-ին տեղի  է ունեցել նորընտիր Լևոն 14-րդ պապի գահակալության պատարագը, որին  մասնակցել են աշխարհի տարբեր երկրներ ու պետություններ ներկայացնող ավելի քան 150 պատվիրակություններ, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունից՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում