Կենսաբազմազանության շաբաթվա միջոցառումների շրջանակում COP17-ի անտառի հիմքը դրվեց

2 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ՝ «Կենսաբազմազանության շաբաթ Հայաստանում» միջոցառումների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում պաշտոնապես մեկնարկեց COP17-ի անտառի հիմնման նախաձեռնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, այս նախաձեռնությունը միտված է կարևոր ուղերձ հղել աշխարհին՝ նախանշելով Հայաստանի հանձնառությունը բնության պահպանության և կենսաբազմազանության վերականգնման հարցում։ 

Անտառը հիմնվել է՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի խորհրդանիշ, որը 2026 թվականին անցկացվելու է Հայաստանում։

Այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տալիս, որ բնապահպանական միջազգային հարթակներում ստանձնած պարտավորությունները հետևողականորեն իրականացնում է տեղում՝ գործնական քայլերով։

Յուրաքանչյուր տնկված ծառ այս անտառում խորհրդանշում է մեր հավաքական պատասխանատվությունն ու նպատակը՝ աջակցել կենսաբազմազանության վերականգնմանը, պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ և ստեղծել ավելի կանաչ և կայուն ապագա։

Ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմը, ինչպես նաև ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարները։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ COP17-ի անտառը լինելու է ոչ միայն խորհրդանշական տարածք, այլև իրական կանաչ ժառանգություն, որը կմնա ապագա սերունդների համար։

Հայերեն

Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր շունչ է ստացել. Չեխիայի նախագահ

ՌԴ դեսպանատունը կտրականապես մերժել է Բրիտանիայի մեղադրանքները Լայպցիգում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին Մոսկվայի առնչության մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 03/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 03/09/26

Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Գերմանիան 250 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգամատակարարումն ապահովելու համար

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հարցը

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե լիովին վերականգնվել են

Սեպտեմբերի 1-ը Wildberries-ի գույներով. տոնն ավարտվեց, իսկ դպրոցական զեղչերը շարունակվում են