Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

1 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԻՊ գրասենյակը՝ նշելով, որ այցի նպատակն է եղել տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։

Հաղորդվում է, որ այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների հետ։ 

Նշվում է, որ Պաշտպանն այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում