Իրավունք

Հայաստանը Ղազախստանին է հանձնել սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Ղազախստանին է հանձնել սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձին

Հայաստանի գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը, ինչի արդյունքում Ղազախստանի իրավասու մարմիններին է հանձնվել սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրությունը տարածել է ՀՀ գլխավոր դատախազությունը: 

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում