Հայաստան

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է ԵՄ ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացվող մաքսային ենթակառուցվածնքների զարգացման ծրագրերի ընթացքը, ինչի շրջանակում կարևորվել է ԵՄ աջակցության ընդլայնումը։ 

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ տեխնիկական գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում մաքսային փորձաքննության զարգացման հնարավորություններին։ Նիստին ներկայացվել են նաև մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության, մաքսանենգության դեմ պայքարի ուղղությամբ վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները, ինչպես նաև մաքսային ոլորտում վարչական փոխօգնությանն ուղղված քայլերը։

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել՝ առաջիկայում ևս ընդլայնելու կողմերի միջև առկա արդյունավետ մաքսային փոխգործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում