Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

Հայաստանի Հանրպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է.

«Ձերդ Սրբություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը:

Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր ու քրիստոնեական մշակութային ժառանգության վրա հիմնված՝ Հայաստան - Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու ու զարգացնելու գործում:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր վեհ ու մարդասիրական առաքելության մեջ:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում