Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում

3 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկի հովանավորությամբ մայիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աննախադեպ համերգը: Իրադարձությունը կայացավ ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում՝ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության գործընկերությամբ:

Այս բացառիկ մշակութային իրադարձությունն առանձնահատուկ էր նաև իր սոցիալական բաղադրիչով: ԱրարատԲանկի նախաձեռնությամբ համերգին ուղղված գումարի մի մասը կհատկացվի Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի կրթական պայմանները բարելավելուն:

«Որպես Բելգիայի դեսպան՝ ինձ համար, իհարկե, գերնպատակ է նպաստել երկու ժողովուրդների, երկու երկրների միջև բուռն հարաբերությունների զարգացմանը, և այսօրվա նույն Hooverphonic խմբի կատարումը այս հրաշալի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ այդ գործի մի մասն է, իսկ այս ծրագիրը կայացել է ԱրարատԲանկի հետ համագործակցությամբ»,-նշել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։

«Մենք համոզված ենք, որ մշակույթին և արվեստին ուղղված այն միջոցառումները, որոնք սահմաններ չեն ճանաչում և ըստ էության համախմբում են համայն աշխարհի մարդկանց, ևս շատ կարևոր են։ Սա մի ինքնատիպ հնարավորություն է հենց արվեստի և մշակույթի խմբերի՝ միասնական գործելու և աշխարհին այդ դրական ուղերձները հղելու համար»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Նմանօրինակ համերգները, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունում հատկապես հայ հանդիսատեսին ներկայացնելը մեզ համար շատ կարևոր է։ Շատ ուրախ ենք, որ կարողացանք ունենալ այնպիսի աջակից՝ ի դեմս ԱրարատԲանկի, ինչն իրականություն դարձրեց այս գեղեցիկ համերգը»,- նշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։

Հայտնի Hooverphonic-ի համերգը վերածվեց իսկական երաժշտական տոնի՝ հանդիսատեսին պարուրելով անմոռանալի զգացողություններով և ստեղծելով մտերմիկ կապ երգիչների ու ունկնդիրների միջև։ Յուրաքանչյուր կատարման ավարտին հնչում էին բուռն ծափահարություններ, իսկ համերգի վերջում ողջ դահլիճը հոտնկայս, երկարատև ծափահարություններով արտահայտեց իր հիացմունքը։ Միջոցառումը ոչ միայն հարստացրեց հայաստանյան մշակութային կյանքը, այլեւ դարձավ հիշարժան փորձառություն բոլոր երաժշտասերների համար՝ բարձր նշաձող սահմանելով նմանատիպ հետագա նախաձեռնությունների համար։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն English

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը