Աշխարհ

Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև առևտրային համաձայնագիրը կարող է ստորագրվել 3 ամսից

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև առևտրային համաձայնագիրը կարող է ստորագրվել 3 ամսից

Հնդկաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրային համաձայնագիրը կարող է ստորագրվել 3 ամսից հետո, իսկ դրա իրագործման համար կպահանջվի ավելի քան 1 տարի:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով Հնդկաստանի կառավարության պաշտոնյային:

Նյու Դելին և Լոնդոնը մայիսի 6–ին ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Պաշտոնյան ասել է, որ Հնդկաստանը Մեծ Բրիտանիային առանձին ներմուծման քվոտաներ է առաջարկել այրման շարժիչով մեքենաների և էլեկտրական շարժիչով մեքենաների համար, իսկ մեքենաների մաքսատուրքերի կրճատումը կառաջարկվի փուլային տարբերակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում