Աշխարհ

Sotheby's աճուրդի տունը հետաձգել է Բուդդայի հետ կապված հարյուրավոր զարդերի վաճառքը՝ Հնդկաստանի բողոքի պատճառով

2 րոպեի ընթերցում

Sotheby's աճուրդի տունը հետաձգել է Բուդդայի հետ կապված հարյուրավոր զարդերի վաճառքը՝ Հնդկաստանի բողոքի պատճառով

Բրիտանական Sotheby's աճուրդի տունը հետաձգել է Բուդդայի մասունքների հետ կապված հարյուրավոր զարդերի վաճառքն այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը սպառնացել է դատական ​​​​հայց ներկայացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Որպես ժամանակակից դարաշրջանի ամենազարմանալի հնագիտական ​​​​գտածոներից մեկը բնութագրվող հավաքածուի վաճառքը քննադատության է արժանացել բուդդայական գիտնականների և վանական առաջնորդների կողմից։ Հնդկաստանը հայտարարել է, որ դա վիրավորում է համաշխարհային բուդդայական համայնքին։

Sotheby's-ը պլանավորում էր աճուրդն անցկացնել մայիսի 7-ին: Վաճառվող զարդերը պահվում էին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պիպրահվա գյուղի ստուպայում (բուդդայական մասունքների պահպանման գմբեթաձև շինություն)՝ Բուդդայի դիակիզված մասունքների հետ միասին:

Հնդկաստանի մշակույթի նախարարությունը Sotheby's-ին ուղղված իրավական ծանուցագրում պահանջել է չեղարկել աճուրդը և զարդերը վերադարձնել երկիր։ 

Sotheby's-ը հայտարարել է, որ նախատեսում է քննարկել աճուրդի անցկացման հնարավորությունը շահագրգիռ կողմերի հետ։

Թանկարժեք քարերի վաճառքի մասին ծանուցումը հեռացվել է աճուրդի տնից մայիսի 7-ին, և աճուրդը գովազդող կայք-էջն այլևս հասանելի չէ։

Ընդհանուր առմամբ, «Պիպրահվայի զարդերը» ներառում են մոտ 1800 թանկարժեք քարեր, այդ թվում՝ սուտակներ, տոպազներ, մարգարիտներ, ոսկե և արծաթե իրեր։ Դրանք հայտնաբերվել են 1898 թվականին բրիտանացի կալվածատեր Ուիլյամ Քլաքսթոն Պեպեի կողմից պեղումների ժամանակ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում