ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։

Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ տնտեսական աճի տեմպերը, զբաղվածության մակարդակը, գնաճի կանխատեսումները, ինչպես նաև արտաքին և ներքին գործոնների ազդեցության գնահատման արդյունքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հարկաբյուջետային կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներին, ծախսային առաջնահերթություններին և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման քայլերին։

Քննարկվել են նաև սոցիալապես կարևոր ծրագրերի շարունակական ֆինանսավորման, ներդրումային ծրագրերի իրականացման և ֆինանսական կարգապահության ամրապնդման հետ կապված հարցեր։ Կարևորվել է ֆինանսական ռեսուրսների նպատակային ու հասցեական բաշխումը՝ տնտեսական և սոցիալական քաղաքականության համապարփակ իրականացումն ապահովելու համար։

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը առավել արդյունավետ և նպատակային դարձնելու վերաբերյալ։

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի կատարելագործման ուղղությամբ՝ առանձնահատուկ կարևորելով թիրախային ծրագրերի հստակեցումն ու դրանց համապատասխան քաղաքականության իրականացումը։ Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել պետական ֆինանսների կառավարման համակարգի շարունակական կատարելագործումը՝ բարձրացնելով դրա թափանցիկությունը, կանխատեսելիությունը և արդյունավետությունը։

Հայերեն Français Русский

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ