Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով ներկայացրել է կառուցապատման թույլտվություններ ստանալու հիմնական քայլերը

1 րոպեի ընթերցում

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում 2025 թվականի հունվարի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է տեղեկատվական հոլովակ, որը նկարագրում է կառուցապատման թույլտվություններ ստանալու համար հարթակով դիմելու հիմնական քայլերն ինչպես նոր կառուցապատում նախաձեռնելու, այնպես էլ մինչև 2025 թ. հաստատված քաղաքաշինական փաստաթղթեր ունենալու դեպքում։

Կոմիտեից տեղեկացնում են նաև, որ urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հարցերի դեպքում այսուհետ կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի թեժ գծի նոր հեռախոսահամարներին՝ 011-621-621 և 011-621-622։ Տեխնիկական հարցերի դեպքում գործում են հարթակը սպասարկող «VX Soft» ընկերության 0-8000-2020 կամ 010-58-59-80 հեռախոսահամարները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում