Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
1 րոպեի ընթերցում

Հաշվետու Ֆինանսական հաստատությունները մինչև 2025 թվականի մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն 47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ-ից՝ կից ներկայացնելով 47 պետությունների ցանկը: