Իրան

Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին կոչ է արել խուսափել անիրատեսական պահանջներից

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին կոչ է արել խուսափել անիրատեսական պահանջներից

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Միացյալ Նահանգներին կոչ է արել խուսափել անիրատեսական պահանջներից այն պարագայում, երբ երկու երկրները ձեռնամուխ են եղել իրանական միջուկային հարցի շուրջ «փխրուն» բանակցությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Figaro-ն՝ վկայակոչելով Թեհրանից ստացված տեղեկատվությունը։

«Դրա շուրջ համաձայնության հասնելը միանգամայն հնարավոր է, բայց պետք է խուսափել անիրատեսական և անտրամաբանական դիրքորոշումներից», - ըստ Le Figaro-ի՝ հեռախոսազրույցի ժամանակ Արաղչին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում, որ Իրանը լիովին դադարեցնի իր միջուկային ծրագիրը։

Իրանը և Միացյալ Նահանգները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ ապրիլի 12-ին, 19-ին և 26-ին: Օմանը հանդես է եկել որպես միջնորդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում