«Կամերային երաժշտության դպրոց»-ի սաները գալա համերգով կամփոփեն դասերը

4 րոպեի ընթերցում

Արդեն երկրորդ տարին է՝ Primavera Foundation of Armenia հիմնադրամն «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ կազմակերպում է «Կամերային երաժշտության դպրոց»: Այս տարի դպրոցի պարապմունքները կանցկացվեն մայիսի 5-8-ը: Դպրոցը կեզրափակվի մայիսի 9-ին կայանալիք գալա համերգով, որը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում»։ Համերգի մուտքն ազատ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ «Կամերային երաժշտության դպրոց»-ը կանցնի Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի ղեկավարությամբ: Պրոֆեսորն անհատական պարապմունքներ կվարի նախորդ տարի ձևավորված և նոր կամերային անսամբլների հետ, որոնք նախապես դիմել են մասնակցության համար: 

Այս տարի դպրոցում ներգրավված են նաև արտասահմանցի երաժիշտներ: Հայաստանից մասնակիցներ կան ինչպես Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, այնպես էլ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից և Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցից: Բոլոր հայ մասնակիցների համար դասընթացներն անվճար են: 

Մայիսի 9-ի գալա համերգին պրոֆեսոր Կրասոտինան նույնպես ելույթ կունենա՝ հանդես գալով սաների հետ անսամբլների կազմում: Ութ տարբեր անսամբլներ, որոնց կազմում կան այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ֆլեյտան, կլառնետը, ջութակը, դաշնամուրը, թավջութակը և դասական կիթառը։ Կհնչեն Մոցարտի, Խաչտրյանի, Գրիգի, Պիացոլլայի ստեղծագործությունները: Համերգը կտեսագրվի և անվճար կտրամադրվի բոլոր մասնակիցներին։

Նախորդ տարիների «Կամերային երաժշտության դպրոց»-ի արդունքներն ափոփելիս պրոֆեսոր Կրասոտինան նշել է.  «Ես ապշած եմ հայ պատանի երաժիշտների աշխատասիրությամբ, կարճ ժամանակում նրանց ցուցաբերած առաջընթացով և երաժշտական նրբազգացությամբ ու ընկալունակությամբ: Նրանք հրաշալի արդյունքներ են գրացել, ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժիշտով: Կամերային անսամբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և փոխըմբռնում, ստեղծել ստեղծագործական կապեր, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև: Կամերային անսամբլը նաև հրաշալի հնարավորություն է տալիս մենակատարի կարիերա չընտրած երաժիշտներին  մնալ բեմի վրա և բարեհաջող շարունակել իրենց երաժշտական գործունեությունը»:

Նախորդ տարիներին պատանի երաժիշտները մեծ ոգևորությամբ են մասնակցել   «Կամերային երաժշտության դպրոց»-ներին։ Մասնակիցները բարձր են գնահատում պրոֆեսոր Կրասոտինայի մարդկային որակները և այն, որ նա միացել է իրենց նաև բեմում։

Այս ընթացքում Primavera foundation of Armenia-ի ջանքերով լույս ընծայման է պատրաստվում Իրինա Կրասոտինայի հեղինակած կամերային անսամբլի մասին մեթոդական ձեռնարկի հայերեն թարգմանությունը:

Իրինա Կրասոտինան Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական ​​երաժշտական ​​մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի  «Կամերային երաժշտություն» բաժնի  ղեկավար: 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին