«Սուրմալու»-ի հարևանությամբ նոր մետրոյի կայարանի կառուցման համար էսքիզային մրցույթը կհայտարարվի մինչև մայիսի ավարտը

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը նախատեսում է մայիսի ավարտին հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում նոր մետրոյի կայարանի կառուցման համար էսքիզային նախագծի մրցույթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 5-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը։

Նրա խոսքով՝ տեխտնտեսական ուսումնասիրության մրցույթի հայտարարման համար տեխնիկական առաջադրանքն արդեն պատրաստ է, լրամշակվել է միջազգային խորհրդատուների մասնակցությամբ և քննարկումների արդյունքում։

«Մետրոպոլիտենի հետ քննարկումների ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ կապված Քրիստափոր փողոցի կամրջի տեխնիկական և անվտանգային խնդիրների հետ։ Քանի որ կայարանի կառուցումը կարող է ազդել կամրջի հետագա շահագործման վրա, որոշվել է այդ հարցերն էլ ներառել նախագծում»,-նշեց Բաբայանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայում ավարտվում են թարգմանչական աշխատանքները, ինչից հետո մրցույթը պաշտոնապես կհայտարարվի։ Միաժամանակ մշակվել է հանրային ներդրումային ծրագիր, որը նախատեսվում է այս շաբաթ ուղարկել ՀՀ կառավարություն՝ քննարկման։

Անետա Բաբայանը նշեց նաև, որ տեխտնտեսական հիմնավորումը և էսքիզային նախագիծը պատրաստ լինելուց հետո, ֆինանսավորման աղբյուրի հստակեցման պարագայում, հնարավոր կլինի սկսել նախագծման փուլը։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում