Ինովացիա

Skype-ը մայիսի 5-ից դադարեցնում է աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Skype-ը մայիսի 5-ից դադարեցնում է աշխատանքը

Skype հաղորդակցման ծառայությունը մայիսի 5-ից դադարեցնում է գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է օգտատերերին ուղարկված հաղորդագրության մեջ, որում նշված են ծառայության ավարտի բոլոր պայմանները։

Microsoft-ը, որին պատկանում է Skype-ը, հայտնել է, որ մայիսի 5-ից Skype-ի օգտատերերը կարող են տեղափոխվել Teams հարթակ։ Skype-ից Teams-ին անցումն անվճար է օգտատերերի համար և չի պահանջում հաշվի մուտքագրման փոփոխություն:

«Ձեր բոլոր կոնտակտներն ու չաթերը կտեղափոխվեն ավտոմատ կերպով։ Դուք նաև առաջիկա օրերին կստանաք ծանուցում Skype հավելվածում՝ անհրաժեշտ գործողությունները կատարելու առաջարկով», - նշվում է հաղորդագրության մեջ։

Skype-ից կարելի է տվյալները հանել նաև առանց Teams հարթակ տեղափոխվելու։ 

Skype-ի տվյալներն օգտատերերի համար հասանելի կլինեն մինչև 2026 թ. հունվարը, որպեսզի նրանք ժամանակ ունենան «որոշելու, թե ինչ անել դրանց հետ»։ Օգտատերերը նաև կարող են ինքնուրույն ջնջել այդ տվյալները։ Իսկ մինչև նշված ժամանակահատվածը որևէ գործողություն չձեռնարկելու դեպքում տվյալներն ավտոմատ կերպով կջնջվեն։

Ավելի վաղ Microsoft-ի էջում զետեղված հաղորդագրության մեջ նշվում էր, որ դադարեցվում են Skype-ի անվճար և վճարովի ծառայությունները, բայց ոչ՝ Skype for Business-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում