Մարզեր

Գեղարքունիքի մարզում ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մայիսի 3-ին ժամը 9:30-ից մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզի համայնքներում շաբաթօրյակին  ներգրավվել է 456 կազմակերպություն, 35 հազար 66 մասնակից, որոնցից 17 հազար 405-ը մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների աշխատակիցներ և բարձր դասարանների աշակերտներ, 926-ը՝ մարզային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներ, մնացածը՝ ՀՀ գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, մասնավոր ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Գործի է դրվել շուրջ 91 միավոր տեխնիկա, 3830 գործիք։ 

Համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խումբը։ Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցները ամրակցված են և վերահսկում են մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը։ 

Կենցաղային աղբի թափոններից մաքրվում են բնակավայրերի փողոցները, հիմնարկ-ձեռնարկությունների բակերը, միջազգային,  հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, հուշարձանների, աղբավայրերի, ինչպես նաև՝ Սևանա լճի ափամերձ ու անտառամարձ տարածքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում