Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

3 րոպեի ընթերցում

Շարունակվում են ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները հարկ վճարողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: 

Մասնավորապես, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից 2025 թվականի փետրվարից Երևանում և մարզերում անվճար իրականացվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման հարցում, ինչպես նաև  բարձրացնել իրազեկվածության մակարդակը։

Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է՝ եթե իրազեկմանը մասնակցելու է 50 և ավելի քաղաքացի, ապա.

  • Հանդիպումներն անցկացվում են կազմակերպության կողմից առաջարկվող տարածքում։ Իրազեկման աշխատանքները պատշաճ իրականացնելու և համապատասխան նյութերն ու ուղեցույցները ցուցադրելու նպատակով անհրաժեշտ է կազմակերպության տարածքում ապահովել համակարգչի, ինտերնետի և պրոյեկտորի առկայություն: Իսկ մասնակցության համար անհրաժեշտ է նամակ ուղարկել HVSV3@taxservice.am էլ. փոստին՝ նշելով տվյալ կազմակերպության անվանումը և հասցեն, կոնտակտային անձի տվյալները։
  • Առցանց ձևաչափով (Google Meet կամ Microsoft Teams հավելվածների միջոցով) իրազեկման հանդիպումներն անցկացնելու համար անհրաժեշտ է մասնակցության վերաբերյալ նամակ ուղարկել HVSV6@taxservice.am էլ. փոստին՝ նշելով կազմակերպության անվանումը, կոնտակտային անձի տվյալները և առցանց տարբերակը։
  • Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են Երևանում  և մարզերում մասնակցել իրազեկման հանդիպումներին (Երևանում կանցկացվեն ՊԵԿ ուսումնական դահլիճներում՝ Կոմիտաս 35, Ահարոնյան 12/3 հասցեներում, իսկ մարզերում՝ համապատասխան դահլիճներում), կարող են նամակ ուղարկել HVSV14@taxservice.am հասցեին՝ նշելով մասնակիցների տվյալները, ինչպես նաև այն հասցեն կամ մարզը, որտեղ ցանկանում են մասնակցել իրազեկման միջոցառումներին։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝  երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00-ն (առանց ընդմիջման)։

Հայերեն

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ