Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 800 հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի հութիներին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ավելի քան 800 հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (Հութի) շարժման անդամներին և կշարունակի դա անել այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարել հարձակումները ամերիկյան նավերի և զորքերի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
«Դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել նավարկության ազատությունը, և չեն դադարել հարձակումները ամերիկյան նավերի և զինվորականների վրա»,- ասել է Ուոլցը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 15-ին զինվորականներին հրահանգել է վճռական և ուժեղ գործողություններ ձեռնարկել Եմենում հութիների դեմ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ երկիրը լայնածավալ գործողություն է սկսել ամերիկյան շահերի պաշտպանության համար։