ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է սեռական բռնության կանխարգելման ոլորտում առկա մարտահրավերները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին բացման խոսքով է հանդես եկել սեռական բռնության վաղ կանխարգելման, արդյունավետ պաշտպանության և պատշաճ հասցեավորմանն ուղղված միջոցառմանը, որը կայացել է սեռական բռնության կանխարգելման ամսվա շրջանակում։

Իր ելույթում Պաշտպանը նշել է, որ սեռական բռնությանը վերաբերող հարցերը, ցավոք, հաճախ մնում են որպես տաբու, նույնիսկ մասնագիտական հարթակներում դրանց քննարկումը երբեմն խոչընդոտներով է ընթանում։ Նա ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ շեշտելով, որ դրանք հնարավորություն են տալիս բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները և մշակելու հնարավոր լուծումներ։

«Այս ոլորտում խնդիրները բազմաշերտ են։ Առաջնայիններից է մասնագիտական հանրույթի շրջանակում գիտելիքի, հմտությունների և զգայունության պակասը, ինչը հաճախ բերում է հասարակական կարծրատիպերի ամրապնդմանը։ Այդ կարծրացած մոտեցումների հետևանքով բռնության ենթարկված անձը երբեմն չի էլ գիտակցում, որ բռնության զոհ է դարձել, տեղի ունեցածը նորմալ է համարում կամ չի բարձրաձայնում կատարվածի մասին։ Այս իրավիճակն իր հերթին հանգեցնում է նորանոր հանցագործությունների։ Հատկապես ցավալի է, երբ սեռական բռնության զոհ են դառնում երեխաները՝ երբեմն ընտանիքի ներսում, ընտանիքի անդամի կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անահիտ Մանասյանի խոսքերն են մեջվերված ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Որպես բանախոս` պանելային քննարկման ընթացքում, Անահիտ Մանասյանը կարևորել է իրավասու մարմինների կողմից իրենց գործառույթների իրականացումը ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ մատնանշելով, որ հաճախ այս ոլորտի խնդիրները հենց նրանց կողմից թերագնահատվում են կամ ճիշտ չեն հասցեավորվում։ 

«Իրավասու կառույցները պետք է ունենան բավարար մասնագիտական պատրաստվածություն և հստակ մեխանիզմներ նման դեպքերը կանխելու և դրանց պատշաճ արձագանքելու համար։ Օրինակ, ունեցել ենք դեպք, երբ սեռական բռնության ենթարկված երեխային ուսումնական հաստատությունն առաջարկել է փոխել դպրոցը՝ պատճառաբանելով, թե նրան շատերն են ճանաչում և հետագայում կարող է ճնշումների և թիրախավորման զոհ դառնալ»,- հավելել է նա։

Պաշտպանը մտահոգություն է հայտնել նաև մասնագիտական հանրության անտարբերության վերաբերյալ՝ նշելով, որ երբեմն հենց մասնագիտական հանրույթի կողմից  թիրախավորվում են այն մարդիկ, ովքեր զբաղվում են այս խնդիրներով։ 

«Այս ամենը նպաստում է կարծրատիպային մթնոլորտի ձևավորմանը, որտեղ զոհերը մնում են միայնակ և անպաշտպան»,- ասել է նա։

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում խնդիրը վերլուծվում է, իրականացվում են նաև հանրային իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում հաճախ բացահայտվում են նոր խնդիրներ։

«Այս հարցում անհրաժեշտ է միասնական մոտեցում։ Միայն համատեղ ջանքերով կարող ենք հաղթահարել առկա մարտահրավերները և ստիպել բոլոր դերակատարներին պատշաճ իրականացնել իրենց գործառույթները։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և փորձագիտական հանրությանը՝ այս զգայուն թեմաները մշտապես բարձրաձայնելու և հանրային ուշադրության կենտրոնում պահելու համար»,-  եզրափակել է Անահիտ Մանասյանը։

Հայերեն Español

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին

BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի