Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 710 մլն ՀՀ դրամ
1 րոպեի ընթերցում

Հաշտության համաձայնություններով՝ Հայաստանին է փոխանցվել 710 միլիոն ՀՀ դրամ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դատարանի որոշմամբ, հաշտության համաձայնություններով, 17.03.2025 թվականի դրությամբ, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 միլիոն 803 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 710 միլիոն ՀՀ դրամ»,- նշված է վարչապետի գրառման մեջ: