ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց կտա Հյուսիսային Կորեային՝ պայմանագրի համաձայն. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը, փոխօգնության մասին պայմանագրի համաձայն, անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց կտա ԿԺԴՀ-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Մեզ մոտ գործում է մեր պայմանագիրը, և այդ պայմանագրով կողմերն, ըստ էության, պարտավորվել են անհրաժեշտության դեպքում զգալի օգնություն ցույց տալ միմյանց», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովի խոսքով՝ հենց կորեական ստորաբաժանումների գործողությունները, որոնք օգնեցին Կուրսկի մարզի ազատագրմանը, «ցույց տվեցին, թե որքան արդյունավետ են գործում այդ զինվորականները»։

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև գործում է Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Դրա 4-րդ հոդվածն ասում է, որ համաձայնագրի կողմերից մեկի վրա զինված հարձակման դեպքում մյուս կողմն անհապաղ ռազմական և այլ օգնություն ցույց կտա իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով:

Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ կռվելու։ ԿԺԴՀ ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորները ռուսական ուժերին օգնել են «լիովին ազատագրել» սահմանամերձ Կուրսկի մարզը՝ համաձայն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանի։ 

Ուկրաինան հերքել է Ռուսաստանի հայտարարությունները Կուրսկի մարզի ազատագրման մասին։

Ռուսաստան

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան

Հայերեն Русский

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին

Գորիս քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի