Մերձավոր Արևելք

Գազայում 70 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածները 70 մարդու կյանք են խլել։ Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով ապրիլի 27-ին զոհվել է 53 պաղեստինցի, իսկ ապրիլի 28-ի կեսգիշերից ի վեր՝ 17 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Ալ Քասամ» խմբավորման անդամները հայտարարել են, որ մարտեր են ընթանում Գազա քաղաքի Թուֆֆահ թաղամասում։ Իսկ «Ալ-Քուդս» բրիգադի անդամները հայտարարել են, որ հեռակառավարվող հրթիռով թիրախավորել են ալ-Թուֆֆահ թաղամասի արևելքում մի տուն, որը իսրայելական ուժերը վերածել էին ռազմական զորանոցի։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կոչ է արել անհապաղ օգնություն հասցնել Գազայի հատվածին, քանի որ սննդի պաշարները սպառվում են։

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ խաղաղության ամենամեծ խոչընդոտը պաղեստինցիների կողմից հրեական պետությունը ճանաչելուց հրաժարվելն է։ Նա նաև պաղեստինյան պետության ստեղծումը համարել է «զավեշտալի գաղափար»։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 52 243 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 117 639-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն

Մայիսի 31-ի միջոցառումների անոնս

Գորիսում տեղի կունենա Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

Վարչապետը Շիրակի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իսրայելի օգնության շրջափակման պատճառով Գազան դարձել է «աշխարհի ամենաքաղցած շրջանը»

ՆԱՏՕ-ն կարող է դադարեցնել ընդլայնումը դեպի արևելք. Քելոգ

IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը

Ծխախոտի օգտագործումը 20 տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ․ մասնագետները հորդորում են զերծ մնալ ծխելուց

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների նախապատրաստումը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-30/05/25

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանը