Թուրքիա

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների նախապատրաստումը

1 րոպեի ընթերցում

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների նախապատրաստումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի նրա պաշտոնակից Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև հունիսի 2-ին կայանալիք երկկողմ բանակցությունների նախապատրաստումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է  ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական երկկողմ ուղիղ բանակցությունների հերթական փուլի նախապատրաստման կազմակերպչական ասպեկտները», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Վերջին երեք տարվա ընթացքում ռուս-ուկրաինական առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունեցել կրկին Ստամբուլում՝ մայիսի 16-ին։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան Հաքան Ֆիդանի հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Ստամբուլ պատվիրակություն ուղարկելուց առաջ Կիևը ցանկանում է ծանոթանալ խաղաղության շուրջ Ռուսաստանի առաջարկներին, որպեսզի հանդիպումը լինի բովանդակալից։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում